ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձել էր գողություններ անել շենքի նկուղային տարածքներից և պահոցներից

16.02.2021 11:36 Գողություն
Փորձել էր գողություններ անել շենքի նկուղային տարածքներից և պահոցներից

Փետրվարի 15-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Սարյան փողոցի շենքերից մեկում տեղադրված մետաղյա պահոցի փականը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Սևան քաղաքի 50-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է Աճառյան փողոցում և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին։ Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։
Պարզվել է նաև, որ նա փետրվարի 15-ի գիշերը, ժամը 01.30-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, փորձել է գողություններ անել նույն շենքի նկուղներից և պահոցներից:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: