Փորձը՝ փորձանք
27.10.2014 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 12.30-ին, Երևանի 16-րդ թաղամասի 43 շենքից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը հոկտեմբերի 24-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի /գողության փորձ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: