Փուչիկներ` կեղծ թղթադրամով
Փետրվարի 15-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գագիկ Հ.-ին, 1991 թ. ծնված Միհրան Կ.-ին, 1993 թ. ծնված Արթուր Ս.-ին և հրավիրել 1965 թ. ծնված Անուշ Հ.-ին. ժամը 22.10-ի սահմաններում, նշված վայրում, ոստիկանները Գագիկ Հ.-ի, Միհրան Կ.-ի, Արթուր Ս.-ի մոտ հայտնաբերվել էին 2-ական 5.000 դրամանոց նույն սերիա-համարի, արտաքինից կեղծ թվացող թղթադրամներ, որոնցից մեկով Արթուր Ս.-ն Անուշ Հ.-ից գնել էր փուչիկներ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: