Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս.Կապուտիկյան փողոցների հատվածում
23.07.2021 16:16
Հայտարարություններ և ծանուցումներ

Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ հատվածում երկկողմանի կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ճանապարհային ոստիկանություն