Փոփոխություններ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում
19.03.2014 15:48
Հայտարարություններ և ծանուցումներ
«ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի N 1400-Ն և նոյեմբերի 30-ի N 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ՝
1. Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում (բացի դեղին, կարմիր, երկնագույն հիմնագույների համարանիշերի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի համարանիշերի, «Հյուրերին սպասարկող» և «Տարանցիկ» տեսակների համարանիշերի) նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշը.
2. Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում նախատեսվում է օգտագործել տառերի և թվերի՝ առավել ընթեռնելի գրելատեսակներ.
3. «սովորական երկար» հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը մեծացվում են և հավասարեցվում թվերի չափերին.
4. «քառակուսի» հաշվառման համարանիշերի վահանակների չափերը մեծացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 320x160 մմ չափ, ինչի արդյունքում մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը.
5. մոտոցիկլների հաշվառման համարանիշերի վահանակների չափերը փոքրացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 220x174 մմ չափ, սակայն մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը.
6. կցորդներին և կիսակցորդներին հատկացնելու համար սահմանվում են նաև 520x112 մմ չափերի համարանիշեր:
Վերը նշված որոշմամբ ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ:
Ճանապարհային ոստիկանություն