Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Փոքր Սեպասար գյուղում
 
                                            Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 29-ին Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Լևոն Ս.-ին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					