Պատահար Փոքր Վեդի գյուղում. 73-ամյա ուղևորը տեղում մահացել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
02.07.2018 17:12
ՃՏ պատահարներ
Հուլիսի 1-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 124» մակնիշի ավտոմեքենան Արարատի Փոքր Վեդի գյուղի Ջանիկ Դուրյանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել թիվ 2 տան պատին:
Պատահարի հետեւանքով ուղևորը՝ 73-ամյա Գարուշ Դանիելյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: