ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փոքր տրակտորը գողացել էր մեծ եղբայրը

14.08.2014 12:49 Գողություն

Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ին, 1958 թ. ծնված Ստյոպիկ Պ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1955 թ. ծնված Սերժիկ Պ.-ն, կոտրել է Նուռնուս գյուղում գտնվող իր առանձնատանը կից ավտոտնակի դռան փականը և գողացել փոքր տրակտոր, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ կենցաղային իրեր` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Օգոստոսի 13-ին, ժամը 11.00-ին, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել Սերժիկ Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: