ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել երեք տղամարդու

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները Կենտրոնական բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, Ուրուգվայի հրապարակից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել Կոնդի փողոցի 47-ամյա մի բնակչի, իսկ Ֆրիկի փողոցից՝ Արտաշատ քաղաքի 35-ամյա մի բնակչի և Քանաքեռի 6-րդ փողոցի 31-ամյա բնակչի՝ 35-ամյա տղամարդու վարած «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայով:
47-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդի նմանվող 0.7 մլ հեղուկով, պոլիէթիլենային թաղանթով պատված մոտ 0.79 գ մուգ շագանակագույն ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Վերջինս հայտնել է, որ զանգվածը ափիոն տեսակի թմրանյութ է, իսկ ներարկիչում՝ քացախաթթվի անհիդրիդ տեսակի պերեկուրսոր, որը պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: