Խուզարկությամբ քարի արտադրամասից զենք-զինամթերք է հայտնաբերվել, իսկ տնից՝ նռնակ
Մարտի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Կոտայքի մարզի Աբովյան ՔԿՀ-ին կից, 1960 թ. ծնված Սարգիս Հ.-ի քարի կտրման և մշակման չգործող արտադրամասում, որտեղից խուզարկությամբ հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի 2 ինքնաձիգ, «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, «ՀԿԹ-7 Թ նռնականետ, 5,45 մմ տրամաչափի 727 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի 1136 փամփուշտ, 5,6 մմ տրամաչափի 355 փամփուշտ, տարբեր տրամաչափի որսորդական հրացանի 17 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նռնականետի արկ, ինքնաձիգի 15 փամփշտատուփ և «Ատմաս» գրառմամբ գազային ատրճանակ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
***
Նույն օրը ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել վերջինիս տանը, որտեղից հայտնաբերվել է նռնակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: