Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 20.04.2018 թ. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Արագածոտնի մարզի բնակիչները 20.04.2018 թ. ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Աշտարակ քաղաքի Երևանյան խճուղի 1 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության վարչական շենք: