ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Սևակ Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Տրատիլովայա շաշկա 400գ» գրառմամբ պայթուցիկ և տարբեր մմ տրամաչափի 160 փամփուշտ:

***

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Արսեն Է.-ն կամավոր հանձնել է կարճեցված խզակոթով, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 30, 7.62 մմ տրամաչափի, «Կարաբին» տիպի հրացանի 1 փամփուշտ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: