Հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվեց
19.08.2019 11:27
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 18-ին, ժամը 15.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի 46-ամյա Ստոիլ Խ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Կոմիտեի կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 346 հոդ. 1-ին մասի մեղադրանքով (սահմանն ապօրինի հատելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: