1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Մարտի 11-ին, ժամը 13.30-ին, 1972 թ. ծնված Ավետիք Պ.-ն ոստիկանության Բազումի բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 74 փամփուշտ, 2 կտոր ամունալ և նռնակ` պայթուցիչով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:  
 
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 10.00-ին, 1946 թ. ծնված  Մկրտիչ Մ.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող հրացան: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
 
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.30-ին, 1975 թ. ծնված  Արմեն Ծ.-ն կամավոր հանձնել է  «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսավոր հրացան: 
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
 
***
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ`  մարտի 11-ին, ժամը 18.00-ին, 1969 թ. ծնված Արտեմ Ե.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
 
***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 20.15-ին, 1967 թ. ծնված   Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակ և  5,45 մմ տրամաչափի ինքնաձիքի 107 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
 
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.45-ին, 1981 թ. ծնված  Դավիթ Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  34 և 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: