ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացիների հետ հանդիպումները վերսկսվել են

Քաղաքացիների հետ հանդիպումները վերսկսվել են

Հունվարի 26-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ քաղաքացիներին ընդունեց ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ղեկավար կազմը։
Փետրվարի 2-ին քաղաքացիների ընդունելություն էր ոստիկանության Արարատի մարզային վարչությունում: Մարզի բնակիչներին ընդունեց ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը:
Երկու մարզերում էլ ընդունելությանը հերթագրված քաղաքացիների հարցադրումները, բողոքները, դիմումներն ու առաջարկությունները և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս:
Քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերը քննարկման առարկա դարձան, տրվեցին պարզաբանումներ: Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավար կազմին հանձնարարվեց ուսումնասիրել բողոքները, պատշաճ լուծում տալ բարձրացված բոլոր հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։
Քաղաքացիների հետ հանդիպումները պարբերական են լինելու: