Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 22.06.2018 թ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Տավուշի մարզի բնակիչները 22.06.2018 թ. ժամը 11:00-ից սկսած կարող են ներկայանալ Իջևան քաղաքի Ա.Մելիքբեկյան փողոցի 6 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության վարչական շենք:
Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել՝ զանգահարելով 011-57-45-43 հեռախոսահամարով: