ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացիներից մեկի բջջային հեռախոսը, մյուսի դրամապանակն էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.09.2019 15:26 Գողություն

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու բանկային քարտեր:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց:
Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակչի:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշվածից զատ նա օգոստոսի 23-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գործող սննդի կետում գողացել է մի կնոջ բջջային հեռախոսը:
37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: