ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փորձ և խուլիգանություն Տիգրան Մեծի պողոտայում. ոստիկանները բերման են ենթարկել 2 քաղաքացու

23.05.2019 15:59 Գողություն

Մայիսի 21-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, գողության փորձ և խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին և հրավիրել 59-ամյա տղամարդու: Վերջինս հայտնել է, որ Արմեն Հ.-ն և Կարեն Բ.-ն փորձել են գողություն կատարել իր գրպանից, սակայն ինքը նկատել է և վիճաբանության ժամանակ Արմեն Հ.-ն և Կարեն Բ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`