ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացուհին խորդանոցը մաքրելիս զենք է հայտնաբերել

Հունիսի 13-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Դալար գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ տան խորդանոցը մաքրելիս զենք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացուհու մատնանշած տեղից՝ խորդանոցում առկա կավե կարասի մեջ, հայտնաբերել է 1 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 հատ 5.45 մմ տրամաչափի դատարկ պահունակ, 5.45 մմ տրամաչափի 30 և 7.62 մմ տրամաչափի 74 փամփուշտ:
Քաղաքացուհին հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը դրանք ձեռք էր բերել Արցախի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: