Քաղել է հետագայում օգտագործելու համար
29.07.2015 11:18
Թմրամիջոցի հայտնաբերում
Հուլիսի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ամասիա գյուղի հուշարձանի մոտից իր «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Կ.-ին և ուղևոր, 1989 թ. ծնված Արթուր Կ.-ին:
Խուզարկությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է 2,8 գ կանեփանման խոտաբույսի թաց թփերով ցողուն:
Կարեն Կ.-ն հայտարարել է, որ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ է, որը քաղել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Ամասիա գյուղի մերձակա ձորակից` հետագայում չորացնելու և ծխելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: