Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Քանաքեռցու փողոցում
10.08.2023 13:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 9-ին Քանաքեռցու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Արթուր Մ.-ն, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 452-րդ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: