Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են խարդախության դեպք

Օգոստոսի 25-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթունի ոստիկաներին էր դիմել մի ռեստորանի օտարերկրացի գանձապահ և հայտնել, որ առավոտյան գնումներ կատարելիս անհայտ անձն իրեն տվել է 20 հազար դրամ արժողության կեղծ թղթադրամ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվեցին սեպտեմբերի 12-ին:
Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, խարդախություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Բաղյան փողոցի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ, որտեղ էլ խոստովանեց արարքը: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: