Հետախուզվողը հայտնաբերվեց Քաշաթաղի շրջանում
25.04.2018 09:40
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 23.30-ին, Քաշաթաղի շրջանի Թովմասար կոչվող տեղանքից հայտնաբերել և Քաշաթաղի բաժին բերման են ենթարկել 2014թ. նոյեմբերի 26-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ի մասի մեղադրանքով հետախուզվող, 1989 թ. ծնված Թովմաս Ղ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: