Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Քասախ գյուղում
05.02.2022 12:57
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Երեմ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: