ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քասախի այգիներից կատարված գողությունները բացահայտվեցին

21.03.2019 17:49 Գողություն

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մարտի 20-ին, ժամը 12.00-ին, Քասախ գյուղի Վ.Սարգսյան փողոցի 5 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Դմիտրի Ս.-ին, որը խոստովանել է, որ փետրվար ամսվա ընթացքում Քասախ գյուղի վարչական տարածքի այգիներում տեղակայված քարե և երկաթե տնակներից գողացել է ալյումինե ու պղնձե մալուխներ և ալյումինե կաթսաներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողների ինքնությունը: Նրանցից ընդունվել են հաղորդումներ:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`