ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քարով հարվածել է գլխին

Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, մակերեսային պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1972 թ. ծնված Ջուլիետա Ն.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին  Ջուլիետա Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ին,  Նուբարաշեն 4-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 1968 թ. ծնված Վեներա Գ.-ն քարով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: