Հանրային քննարկում
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1367-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի N 951-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1147-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 239-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է հուլիսի 3-ից 18-ը նախագծերի վերաբերյալ դիտողությունները ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-67-05 հեռախոսահամարով: