Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ 
 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է օգոստոսի 10-ից 25-ը նախագծի վերաբերյալ դիտողությունները ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
 Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-67-05 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					