ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանրային քննարկում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

27.10.2018 18:16 Նորություններ
Հանրային քննարկում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ, ոստիկանության պետին կից հանրային խորհրդի անդամներ, ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ ու անհատ քաղաքացիներ։
Տուգանային միավորների համակարգի ներդնումը որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք․ սա էր հանրային քննարկման առանցքային թեման։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հանգամանալից ներկայացրեց ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման դեպքում կիրառվելիք բալային համակարգի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ այն բացառում է երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը։ «Ոստիկանության առաջարկած լուծումները բխում են երթևեկության ոլորտում առկա անվտանգության ռիսկերից ու վարչական իրավախախտումների շարժընթացից, միտված են վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը»- ընդգծեց Հովհաննես Քոչարյանը։ Առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառել 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե վարորդը պարբերաբար կատարի ճանապարհային երթևեկության այնպիսի կանոնների խախտումներ, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով, ապա նրա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով։ Եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո, վարորդը մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կատարի, ապա նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ այս անգամ 1 տարի ժամկետով: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման նախատեսումը երթևեկության անվտանգության ապահովման հուսալի, անհրաժեշտ և պիտանի գործիք է: Առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 16-ի համար: «Նախագծի ընդունումը հնարավորություն կտա վերականգնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը, կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը, կապահովի պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթը»- ամփոփեց ոստիկանության պետի տեղակալը։
Այնուհետև սկսվեց քննարկումը։ Խոսվեց ոլորտի առաջատար միջազգային փորձից։ Ներկայացվեցին վիճակագրական տվյալներ։ Հնչեցին առաջարկներ, որոնք ևս դարձան քննարկման առարկա։ Ներկաների հարցադրումներին ոստիկանության իրավասու պաշտոնատար անձինք տվեցին սպառիչ պատասխաններ։