1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար 76 քաղաքացի մասնակցեց քննությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.08.2018 19:15 Միջոցառումներ
Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար 76 քաղաքացի մասնակցեց քննությանը  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճանապարհային ոստիկանության պետը վերջին պարզաբանումներն է ներկայացում ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիներին: Րոպեներ անց նրանք կանցնեն քննական սենյակ:
Այս տարի դիմողներից 76 հոգու հնարավորություն է ընձեռվել մասնակցելու քննություններին և անցնելու աշխատանքի:
Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ քննության առաջին փուլը: Դիմորդները համակարգչի դիմաց պատասխանում են ճանապարհային երթևեկության մասին հարցերին: Թեստում ընդգրկված է 10 հարց, դիմորդն ունի 15 րոպե ժամանակ: Քննության ողջ ընթացքը տեսանկարահանվում է:
Առաջին 4 դիմորդներն ավարտեցին: Պատասխանները գոհացուցիչ են, բոլորը հավաքել են 10-ից 10: Սակայն սա դեռ չի նշանակում, որ նրանք ընդունվել են, քննության մյուս փուլը օրեր անց է լինելու. ամեն ինչ արվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնեն բացառապես լավագույնները, և ինչպես նշեց ճանապարհային ոստիկանության պետը, այստեղ նրանց գլխավոր ծանոթն ու հովանավորը միայն գիտելիքն է:
Քննության հաջորդ փուլն իրենից ներկայացում է ընդհանուր գիտելիքների ստուգում: Դիմորդներից շատերն առաջին անգամ չեն հանձնում քննությունը:
Քննության մյուս փուլի և արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: