ՔՈԳՎ ծառայողները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և ՔՈ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 37-ամյա Գրիգորի Գ.-ն, որը 2021 թ. հունվարի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գրիգորի Գ.-ն փոխանցվել է Էրեբունու բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: