ՔՈԳՎ և Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
30.05.2022 12:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Հովհաննես Դ.-ն, որը մայիսի 24-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: