ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
01.03.2022 11:47
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 28-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 31-ամյա Արսեն Ս.-ն, որը 2021 թ. փետրվարի 2-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: