ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
11.04.2022 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից ապրիլի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 32-ամյա Արամ Մ.-ն, որը 2021 թ. հունիսի 25-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արամ Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: