Կստեղծվեն իրավական հիմքեր՝ քրեական ոստիկանության կադրերի պատրաստման համար
12.07.2023 10:27
Հանրային քննարկումներ

Քրեական ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումների ձևավորման, պրոֆեսիոնալ կադրերով համալրման և ոլորտի ենթաօրենսդրական դաշտի հստակեցման նպատակով՝ մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել են Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հուլիսի 6-ից 21-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: