ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

ՔՈԳՎ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 12-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 37-ամյա Պողոս Ա.-ն, որը ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Պարզվել է, որ Պողոս Ա.-ն 2021 թ. մարտի 18-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՌԴ իրավապահ մարմիններին:
Պողոս Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: