ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի երկու բնակիչ ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ և իրացնում։
Նոյեմբերի 7-ին իրավապահները մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35-ամյա, 36-ամյա, 40-ամյա և 44-ամյա չորս տղամարդու։
35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, իսկ 36-ամյա տղամարդու խուզարկությամբ՝ մարիխուանա և գլանակ։
36-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում մեթամֆետամին կա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 10 գրամ մեթամֆետամին։
36 և 44 տարեկան տղամարդիկ կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: