ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Արզական գյուղում

ՔՈԳՎ ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Արզական գյուղում

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Բջնիի խճուղում հայտնաբերվել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Մանուկ Պ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 137.1-րդ (Ծանր վիրավորանքը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մանուկ Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: