ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել

05.12.2021 13:22 Ընտրություններ
Քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։ Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։