ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քվեարկության օրը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիներին տրամադրված փաստաթղթերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն` համեմատականներով

05.05.2013 20:53 Ընտրություններ
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը` 2013 թ. մայիսի 5-ին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիներին տրամադրվել է.
ա/ անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող 140  փաստաթուղթ /9 ձև/
բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 6 տեղեկանք,
գ/ անձնագրային ծառայությունների դեմ դատական հայցեր չեն ներկայացվել:
2012 թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել է`
ա/  անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող 1407 փաստաթուղթ /9 ձև/ 
բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք,
գ/ դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 9 ընտրող:
2013 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել է`
ա/  անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող 606 փաստաթուղթ /9 ձև/
բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք,
գ/ դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 13 ընտրող: