Քրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 15-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Վահե Ա.-ն, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Վահե Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					