ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվայում

Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվայում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվա գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողները Լուռու մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նոյեմբերի 15-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զվենիգորոդ քաղաքային շրջանի Սուպոնևո միկրոշրջանի 6-րդ մասնաշենքի մոտից հայտնաբերել են 1972 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը 2017թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ, 9-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: