ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական վարույթ` սպանության փորձի հատկանիշներով. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 1.40-ին, «Ստեփանավան» բժշկանան կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի և դաստակի կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ստեփանավանի Պռոշյան փողոցի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբին բժիշկը հայտնել է, որ վերքերը թափանցող են, տղամարդու վիճակը՝ ծանր, նա ի վիճակի չէ հաղորդում տալու:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` սպանության փորձի հատկանիշներով:
Քրեական հետախույզները նախ ճշտեցին, որ դեպքը տեղի է ունեցել տուժածի բնակության վայրում՝ ավտոտնակի մոտ, իսկ կատարվածն էլ հերթական կենցաղային վեճի անհեթեթ զարգացում էր:
Ըստ նախնական տվյալների` տուժածն ու 31-ամյա հարևանը ավտոտնակում հաց են կերել, որի ընթացքում վեճ է ծագել։ Վեճը բորբոքվել ու տեղափոխվել է ավտոտնակից դուրս, որտեղ էլ 31-ամյա տղամարդը ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել հարևանին:
Նույն օրը` հոկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ստեփանավանի Բաղրամյան-Հարությունյան փողոցների խաչմերուկում կասկածվողը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: