Քրեական հետախույզներն ու վետերանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզի վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Մայիս Գ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Մայիս Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					