Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
06.10.2021 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին Վանթյան փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Սպարտակ Ս.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սպարտակ Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: