Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
13.01.2022 13:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 12-ին Էրեբունու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արտաշես Զ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտաշես Զ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: