ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Մարտի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Այնթապ գյուղի 38-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:
Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը նախորդ տարվա մարտի 18-ից հետախուզվում էր նաև Ռուսաստանի իրավապահների կողմից՝ ոչ սթափ վիճակում և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ մեքենա վարելու համար: Նա տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: