Քրեական հետախույզները հայտնաբերել են
17.10.2017 10:00
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են 2000 թ. ծնված Ազատ Հ.-ին, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը), 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: