Հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի մեղադրանքով
20.02.2018 13:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 13.35-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 2014թ. մայիսի 30-ից ՌԴ, Պյատիգորսկ քաղաքի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1980 թ. ծնված Աշոտ Մ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: