ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Քրեական ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվեց մեծ քանակի թմրանյութ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի երեք բնակիչ, որոնցից մեկը՝ 22, մյուսները՝ 25 տարեկան, Տելեգրամ հավելվածում գրանցված տարբեր էջերի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ Ստացված տեղեկություններն իրացնելով՝ հունիսի 21-ին, ժամը 13.30-ին, Երևանի Փիրումյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց 22-ամյա մի երիտասարդ։ Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, որոնք, ըստ նախնական տվյալների, ձեռք էր բերել իրավապահների օպերատիվ տեսադաշտում հայտնված 22-ամյա իրացնողից։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Գյուլբենկյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և քննչական բաժին ներկայացվեց նաև իրացնողը, որը տվեց խոստովանական ցուցմունք: Նա նաև հայտնեց, որ տելեգրամյան հավելվածում գրանցված թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջի սեփականատեր է և էջի միջոցով տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացրել:
22-ամյա երիտասարդի հանցակիցները, իմանալով նրա ձերբակալման մասին, պայմանավորվում են հանդիպել մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ թմրամիջոցները և զենք-զինամթերքը ապահով վայր տեղափոխելու նպատակով: Քրեական ոստիկանության ծառայողները նշված վայրում ձերբակալում և, մեքենաներով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխում իրացման մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդներին, նրանցից մեկի կնոջն ու նրա ընկերուհուն, ինչպես նաև 35-ամյա տաքսիստին:
Նույն օրը Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հունիսի 22-ին խուզարկություններ կատարվեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներում։ Հայտնաբերվեց ընդհանուր առմամբ մոտ 16 գրամ կոկաին, 113 գրամ մեթամֆետամին, 278 գրամ մարիխուանա, էքստազի տեսակի 1346 թմրամիջոց, ինչպես նաև թմբուկավոր ատրճանակ ու 79 փամփուշտ։
Իրացման մեջ կասկածվողները ձերբակալվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջերի միջոցով տարբեր վայրերում թմրամիջոցներ տեղադրելը ևս ապօրինի իրացում է, որն արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: